«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (1-3).
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո երկու գնդակ բաց թողեցինք, որոնք փոխեցին խաղի ընթացքը:
Այսպիսի հանդիպումներում չի կարելի սխալվել։ Կարծում եմ՝ մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո թիմը սկսեց սխալներ թույլ տալ, որոնք որոշիչ են «Լիվերպուլի» նման թիմի դեմ խաղում։
Պետք է ասեմ, որ «Լիվերպուլն» ավելի լավն էր»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։