Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գլոբալ խաղաղության կոչ անող Ադրբեջանին մեղադրում են կեղծավորության համար. The Guardian-ը հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը

Ադրբեջանն այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 29-րդ գագաթնաժողովի՝ COP29-ի շրջանակում պատրաստվում է նոյեմբերի 15-ը «խաղաղության օր» հռչակել՝ հակամարտող երկրներին կոչ անելով վայր դնել զենքերը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ նկատելով, որ Բաքվին այս համատեքստում մեղադրում են կեղծավորության համար:

Ադրբեջանը նախագահելու է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ին կմեկնարկի Բաքվում և կշարունակվի երկու շաբաթ։ Միջոցառմանը մասնակցելու են կառավարությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից, և ամենայն հավանականությամբ կներկայացվեն ավելի քան 180 երկրներ:

Ադրբեջանը գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև դրա մեկնարից մեկ շաբաթ առաջ և ավարտից մեկ շաբաթվա ընթացքում կոչ է անելու հակամարտություններում ներգրավված բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Բացի այդ, նոյեմբերի 15-ին կանցկացվի հատուկ «խաղաղության օր»:

Զինադադարի կոչի նախագիծը, որն արտահոսքի արդյունքում տեսել է The Guardian-ը, վկայում է որ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես խաղաղարար:

«COP29-ը եզակի հնարավորություն է լուծելու տարաձայնությւոնները, ուղիներ գտնելու դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և խաթարում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով էկոհամակարգերին պատճառված ավերածությունները և աղտոտվածությունը վատթարացնում են կլիմայական փոփոխությունների հետ կապված իրավիճակը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում։

Սակայն ակտիվիստները մատնանշում են մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի արձանագրած արդյունքները և Հայաստանի հետ վերջին պատերազմը: Ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսել է հարձակումը, գրում է պարբերականը:

«COP29-ի շրջանակում զինադադարի գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից: Եթե նախագահ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն, պետք է պարտավորվի... ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալներին, որոնց նա կալանավորել է մինչև CОP29-ի սկսվելը», -ասել է Unilever-ի նախկին ղեկավար, այժմ կլիմայի հարցերով ակտիվիստ և խաղաղության քարոզիչ Փոլ Փոլմանը:

Ադրբեջանի կառավարությունը մերժել է քննադատությունը։ COP29-ի հարցերով երկրի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը որևէ կապ չունի Հայաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, ընդհանուր բնույթ է կրում: Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում. դա կապված չէ քաղաքական խնդիրների հետ»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus