Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հանրապետությունում անցկացվում է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։

Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով և մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) և եգիպտացորեն (ԳՁՕ)):

Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ:

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա,  անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն  օրենքով սահմանված գործողություններ և կկիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կտարվեն նաև խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus