Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալը հանդիպում են ունեցել հայ երիտասարդների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ողջունելով Ֆելիպե Պաուլիերին Հայաստանում և կարևորելով ՄԱԿ Երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցության խորացումը՝ նպաստելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդության մասնակցության ընդլայնմանը և ՄԱԿ շրջանակներում նրանց ակտիվ ներգրավմանը:

ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը ներկայացրել է ՄԱԿ-ի Քարտուղարության կազմում վերջերս հիմնադրված Երիտասարդության հարցերով գրասենյակի մանդատը և գործառույթները: Անդրադարձ է կատարվել միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում աշխարհի երիտասարդության դերի բարձրացման, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավման ապահովման և վերջինների կարիքներն ու մարտահրավերները լսելի դարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում հայ երիտասարդները ՄԱԿ ԳՔ փոխտեղակալին հարցեր են ուղղել երիտասարդության օրակարգի առաջմղման, որոշումների կայացման գործընթացներում մասնակցության, բազմակողմ հարթակներում երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ համայնքային մակարդակում գործող կառույցների ներգրավման վերաբերյալ։

The post ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալը հանդիպում են ունեցել հայ երիտասարդների հետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus