Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարչապետը ներկա է եղել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:



Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է ՀՀ-ում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է «Identify» համակարգ, ինչը եզակի է ԱՊՀ -ում:

Վարչապետը կարևորել է առողջապահության ոլորտում այն ծրագրերը, որոնք պետպատվերի շրջանակում ուղղված են քաղցկեղի բուժմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է մասնավոր հատվածի կողմից ժամանակակից առողջապահական կենտրոնների հիմնումը և նորագույն սարքավորումների ներդրումը, ինչը թույլ կտա մատուցել է բարձրակարգ ծառայություններ:

The post Վարչապետը ներկա է եղել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus