Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունն, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռքբերվել այն մասին, որ  2022-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 490 միլիոն դրամի իրացման շրջանառություն։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus