Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոչ ենք անում COP29-ի մասնակից երկրներին դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, պահանջել ազատ արձակել հայ գերիներին. հայտարարություն

Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ,  ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:

ԸԵՄՄ-ի ղեկավարության ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունեության ծրագրի քննարկումն էր: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումն ու ուժի սպառնալիքի տակ զիջումների անօրինական պահանջը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի և անհատների նկատմամբ իշխանության քաղաքական հետապնդումներին և ոստիկանության կողմից բիրդ ուժի կիրառմանը։  

Ծավալուն քննարկման է արժանացել Բաքվում կայանալիք COP29-ի միջոցառումն ու դրա հետ կապված անելիքները: Աբրահամյանը հիշեցրել է Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգության բնաջնջման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին: Նա տեղեկացրելէ նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, շրջակա միջավայրի աղտոտման, բռնապետության և ժողովրդավարության պակասի մասին:

Ֆորումի շրջանակներում Սարինե Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել  Մարոկոյից, Կոլոմբիայից և Կաբո Վերդեից ժամանած պատգամավորների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Բաքվում կայանալիք COP29-ի հետ կապված հարցերը։ Ներկայայնելով վերոնշյալ հիմնախնդիրները՝ Սարինե Աբրահամյանը շեշտադրել է  Արցախի ղեկավարության, բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա կոչ է արել պատգամավորներին՝ իրենց կառավարություններից պահանջել՝ դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամավորները տեղեկացրել են՝ դեռեւս պաշտոնապես հայտարարված չէ իրենց երկրների մասնակցության ձևաչափը, սակայն խոստացել են հետևել իրադարձություններին և հարցեր ուղղել իրենց կառավարություններին՝ Բաքվում կայանալիք COP29-ի վերաբերյալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus