Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց

Սեպտեմբերի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկ Օհանյանը ժամը 07։15-ի սահմաններում Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում, Սևանա լճի վրա նկատել են ձկնորսությամբ զբաղվող նավակ, որը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Վարդան Նավասարդյանը, ումից պահանջել են ներկայացնել ձկնորսության վերաբերյալ փաստաթուղթ, սակայն վերջինս հայտնել է, որ հայտ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, դեռևս չի ստացել համապատասխան լիցենզիա և ավելացրել է, որ իր նավակը տեղից չի շարժվելու, մինչև նշված վայր չներկայանան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Քիչ անց նշված վայր են ժամանել Ծովագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր վիճաբանել են պարեկների հետ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող գործողությունները, հայհոյանքներ հնչեցրել ու այդ ընթացքում փորձել են հիշյալ նավակը հրելու միջոցով կրկին մտցնել Սևանա լիճ՝ հանդիպելով պարեկների դիմադրությանը ներկաներից 1 անձ մետաղյա խողովակով 2 անգամ փորձել է հարվածել, ինչպես նաև փորձել են նավակը շրջել պարեկի վրա, որի ընթացքում ՊԾ կարգախմբից Դանիելյանը և Օհանյանը կիրառել են հատուկ միջոցներ՝ խողովակով հարվածել փորձող անձի վրա:

Վիճաբանության ընթացքում վերջիններս ՊԾ ծառայողների հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Հիշյալ անձանց գործողությունների արդյունքում չի հաջողվել լողամիջոցը և նավակում առկա ձկները տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի մասնակիցներ են հանդիսանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Արսեն Նավասարդյանը, 51-ամյա Գարուն Գ․-ն, 51-ամյա Ազատ Հայրապետյանը, 65-ամյա Սամվել Խալաֆյանը, 29-ամյա Տիգրան Ն․-ն:Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 15։30-ի սահմաններում նշված լողամիջոցը, 25 հատ ընդհանուր 11 կգ քաշով «Սիգ» տեսակի ձկներով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus