Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

Հիշեցնենք, որ 2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել  հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների (Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադա /2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ/, ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, IATI ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադա /2 արծաթ, 8 բրոնզ/, Քիմիայի 58-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ/, Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ /, Կիրառական կենսաբանության 4-րդ միջազգային օլիմպիադա (IABO) /2 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ/, Ֆիզիկայի միջազգային գիտական 1-ին օլիմպիադա (ISPhO) /2 արծաթ, 6 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ օլիմպիադա (EGOI) /1 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա (EJOI) /2 բրոնզ/, Արհեստական բանականության 1-ին միջազգայի օլիմպիադա /1 բրոնզ/)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը /3 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ/, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը /2 ոսկի, 6 արծաթ, 21 բրոնզ/, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը /1 ոսկի, 1 արծաթ/,  ՀԱՊՀ ավագ դպրոցը /1 արծաթ, 3 բրոնզ/, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Հրազդանի թիվ 10 ա/դ-ը /1 արծաթ/ և Գյումրու Ֆոտոն վարժարանը /3 բրոնզ/։ 2022-2023 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաներից մասնակցել է 8 կրթօջախի 69 աշակերտ, որոնք արժանացել են 8 ոսկե, 9 արծաթե և 26 բրոնզե մեդալների։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus