Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՄՊՀ-ն։

Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 3–ի նիստում։ Նիստի ընթացքում ներկայացվել է ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնի` 2024 թ. օգոստոսի 29–ի զեկուցագիրը, որը վերաբերել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով 2023 թ. ստեղծված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրմանը:

«Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: Չկան հստակ մեխանիզմներ` կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով. տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ տնօրինելու էր միակ տնտեսվարող սուբյեկտը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596,800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։

Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus