Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը, իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ՝ 4-րդ գյուղի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բեռնատարն ամբողջությամբ չի կողաշրջվել քանի որ հենվել է բետոնե պարսպին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։