Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:
GIS համակարգի միջոցով արդեն իսկ հնարավոր է հետևել տվյալ հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.