Վրաստանը երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և Թբիլիսին շատ է կարևորում այս փաստը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր խաղացողների պատասխանատվությունն է ընդլայնել առկա կապերը և նպաստել համապարփակ կայունությանն ու խաղաղությանը:
«Մենք տեսնում ենք, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և հուսով ենք, որ կողմերը հաջողության կհասնեն այդ գործընթացներում։
Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միավորելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է դիվանագետը։