Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) ցմահ որակազրկել է 43 ֆուտբոլիստի՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու համար, հայտնում է South China Morning Post-ը։
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել է սպորտում կոռուպցիայի և ապօրինի մոլախաղերի երկամյա հետաքննության ավարտի մասին։ Արդյունքում պատասխանատվության կենթարկվեն 128 անձ, այդ թվում՝ 43 ֆուտբոլիստ, որոնց Չինաստանում ցմահ զրկելու են ֆուտբոլից։
Պայմանավորված խաղերում ներգրավված մարզիկների թվում են Կորեայի ազգային հավաքականի խաղացող Սոնգ Ջուն Հոն, ինչպես նաև Չինաստանի հավաքականի նախկին խաղացող Ջին Ջինդաոն
Նշենք, որ մարտին դատարանը ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Չեն Սիույանին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ խոշոր չափերի կաշառք ստանալու համար։