Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ծագումով անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերել Տուլչա շրջանի Պերիպրավա գյուղի մոտ՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ:
Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է պաշտպանության նախարարության կայքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռումինիայի պաշտպանության նախարարության թիմերը, համագործակցելով Ռումինիայի տեղեկատվական ծառայության և ներքին գործերի նախարարության մասնագետների հետ, ուսումնասիրել են Տուլչա շրջանի Պերիպրավա գյուղի շրջակայքը, որտեղ հայտնաբերվել են ռուսական ծագման անօդաչու թռչող սարքի բեկորներ, որոնք կենթարկվեն փորձաքննության՝ սահմանված օրենսդրական ընթացակարգերի համաձայն»,- ասված է Ռումինիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։