Սեպտեմբերի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում:
Այս մասին փոխանցում է Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: