Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, զորակոչից խուսափելու՝ 3, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, փաստաթղթի կեղծիքի, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ալիմենտ վճարելուց խուսափելու, դատական ակտը չկատարելու, դատավարության մասնակիցների լիազորությունների կատարմանը խոչընդոտելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու ու պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, դրամանենգության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: