Добавить новость

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru.

Почти 60 тонн крови и ее компонентов заготовили в Подмосковье с начала года

МегаФон улучшил качество связи на федеральной трассе «Вологда-Медвежьегорск»

Псковский теннисист занял 3 место на «Кубке Нордман»

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գործելու է Ալիևի սկզբունքը, Ալմա Աթայի հռչակագրի ընդգծումը կանոնակարգում մեծագույն բլեֆ է. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, հայկական կողմը հրապարակել է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրած կանոնակարգը։ Փաստաթղթի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, արդյոք այդ փաստաթղթով ապահովվելո՞ւ են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։

– Չեմ կարծում, որ այդ փաստաթղթով ապահովվելու են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, որևէ փաստաթղթով հնարավոր չէ անվտանգության նման բարձր մակարդակ ապահովել։ Ես հրապարակումից տառացիորեն մեկ ժամ անց ծանոթացել եմ այդ փաստաթղթին ու կարծում եմ, որ մի քանի էական նշանակություն ունեցող հանգամանքներ կան, որոնց նկատմամբ մեր հանրությունը պետք է ուշադիր լինի։ 

Առաջինը․ մեծագույն բլեֆ է, խաբեություն, երբ իշխանական քարոզչամեքենայի կողմից ընդգծվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, թեև այդ կանոնակարգի առաջին հոդվածով կա այդպիսի նկատառում, բայց շարունակությունը հետևյալն է․ «Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ու միջպետական հարաբերությունների կարգավորման մասով կողմերն այլ բան կորոշեն, կգործեն այդ պայմանավորվածության սկզբունքները»: 

Կարելի է պատկերավոր ասել, որ այդ դեպքում համաձայնեցնելու են հռչակագրին, և գործելու է այն, այլ՝ ցանկացած պահի Ալիևը կարող է իր քմահաճույքները պարտադրել, ու կստացվի՝ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու, սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ գործելու է Ալիևի սկզբունքը։ Իսկ Ալմա Աթայի հռչակագրին հղում տալն ընդամենը շղարշ է կողմերին, մասնավորապես, Հայաստանին վկայակոչելու, քարոզչական դիտանկյունից ներկայացնելու, թե իբր սահմանազատման աշխատանքները իրականացվելու են այդ հռչակագրի հիման վրա, կրկնում եմ՝ ցանկացած մետրի վերաբերյալ Ադրբեջանը կարող է վկայակոչել այդ նորմն ու սեփական պատկերացումներով առաջ մղել գործընթացը։

Ինձ համար երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ երկրորդ հոդվածով կողմերն ընդգծել են, որ սահմանազատման աշխատանքների ընթացքում կողմերը կարող են օգտագործել այդ հարցին վերաբերող բոլոր քարտեզները կամ քարտեզագրման նյութերը: Սա նշանակում է հետևյալը, որ ցանկացած պարագայում, երբ պետք է, Ալիևը կարող է 26 թվականի քարտեզն առաջ մղել, երբ պետք է՝ 75 թվի, այսինքն՝ չկա մեկ ընդհանուր փաստաթուղթ, որի շուրջ կողմերը կիրականացնեն այս գործընթացը։ 

Կանոնակարգում բավականին լուրջ նրբերանգ կա․ հինգերորդ հոդվածի երրորդ կետով նշվում է, որ փաստաթուղթը երեք լեզվով է՝ հայերեն, ադրբեջաներեն ու, չգիտես ինչու, ռուսերեն, ու, ընդ որում, ընդգծվում է, որ եթե կանոնակարգի վերաբերյալ տարընթերցումներ լինեն, ապա կողմերը առաջնորդվելու են ռուսական տարբերակով, ինչը նշանակում է, որ այդ ռուսերեն լեզվի ընդգծումը պետք է դիտարկել ոչ թե հաղորդակցության միջոց, այլ կոնկրետ ենթատեքստով ուղերձ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների քավորը Ռուսաստանն է: Հետևաբար անհասկանալի են դառնում ռուսական կողմի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ջղաձգումները, այս քարոզչական հնարքները: Գործնականում իրենք կատարում են Ռուսաստանի կամքն ու պատվերը, նրանց ազդեցության տակ են, իսկ հրապարակային տիրույթում հասարակությանը մոլորեցնում են, թե իբր Ռուսաստանը որևէ ձևով հանդես չի կարող գալ։ 

Իսկ մնացած մանրուքներն այլևս կարևոր չեն, ուզում եք գրեք լավագույն կանոնակարգը, կարևորը՝ կիրառումն է, Ադրբեջանը պահպանելո՞ւ է խոստումը։ Ինձ համար լակմուսի թուղթ է հանդիսանալու հետևյալը՝ Ադրբեջանը դո՞ւրս է գալու Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքից, թե՞ ոչ, դո՞ւրս է գալու Բերքաբերի 900 հեկտար հողերից, թե՞ ոչ։ Այ, երբ նման մեկ ակտ կարձանագրվի, այդ ժամանակ էլ կարձանագրենք՝ այդ կանոնակարգն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։

– Ձեզ հուզող այդ հարցի մասով իշխանության ներկայացուցիչները, նրանց հարող շրջանակներն ասում են, որ հենց այդ հռչակագիրը հիմք է դառնալու, որ Ադրբեջանը դուրս գա գրավված տարածքներից։ 

– Կրկնում եմ՝ Ալմա Աթայի հռչակագիրն ընդամենը շղարշ է, դուք շարունակությունը կարդացեք, ասում է՝ «այն բոլոր դեպքերում․․․», իսկ Ալիևի համար կարող է ամեն ինչ «այն բոլոր դեպքերում լինի», հասկանո՞ւմ եք։ Ցույց տվեք մի կետ, որտեղ Ադրբեջանը կատարել է խոստումն ու ստանձնած պարտավորությունը, Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ, նա Հայաստանի հետ խոսում է ուժի ու զենքի լեզվով։ 

Կրկնում եմ՝ ինձ համար լակմուսի թուղթ է լինելու Ադրբեջանի գործողություններն այս կանոնակարգից հետո, Ադրբեջանը դո՞ւրս է գալու մեր տարածքներից, թե՞ ոչ, խնդիրն այս է, մնացածը լոլո է, քարոզչություն, ինքնախաբեություն։ Լղոզված տեքստ են պատրաստել, որ յուրաքանչյուր կողմ յուրովի մեկնաբանի ու ցույց տա, թե հաղթած է դուրս եկել։ 

– Պարո՛ն Նորիկյան, նույն այդ մարդիկ ասում են, որ Ադրբեջանը նույն Տավուշի հատվածում հետ է քաշվել դեպի իրենց դիրքեր ու հենց Ալմա Աթայի հռչակագրով, ըստ էության, գործում է այդ հռչակագիրը, չէ՞։

– Կառավարության դիմաց, երբ մենք պիկետ արեցինք Կիրանցի մասով, մենք ասում էինք հետևյալը, որ, այո՛, Տավուշի հատվածում հնարավոր է, որ Ադրբեջանը հանդես գա խաղաղասերի դիրքերից, հնարավոր է, որ որոշակի տարածքներից դուրս գա, բայց դա ընդամենը շղարշ է։ Ադրբեջանը, եթե այդքան ազնիվ է ու իրոք ուզում է խաղաղություն, ապա պետք է միանգամից դուրս գա Հայաստանի գրաված տարածքներից, ապառազմականացնի Հայաստանի հետ ունեցած սահմանները, անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ պատանդներին, բայց դուք նման բան նկատո՞ւմ եք Ադրբեջանից, ճիշտ հակառակը՝ խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, մեր պետությունը ոչնչացնելու մասին։ Չի կարելի, չէ՞,այս աստիճան խաբել հայ ժողովրդին, թե Ադրբեջանը խաղաղասեր է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Գործելու է Ալիևի սկզբունքը, Ալմա Աթայի հռչակագրի ընդգծումը կանոնակարգում մեծագույն բլեֆ է. Նորայր Նորիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Awaken Likho / Core Werewolf начала шпионить в России с помощью MeshCentral

Псковские спортсменки завоевали серебро и бронзу на соревнованиях в Туле

Талант и энергетика Максима Аверина в авторском моноспектакле вызывают восхищение

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru.

Музыкальные новости

Магия на каждый день

Умные очки Meta* использовали для слежки за ничего не подозревающими людьми

"Кассандра" двинется на Ростов? Вадим Самойлов с военным оркестром. Охота на ворон и бобров. Тараканы под следствием. Энциклопедию отменили?

В Республике Таджикистан прошел первый этап проекта «Русский язык: читаем, слушаем, смотрим в странах СНГ»

Новости России

тает снег на висках прости аллах

В Москве пройдет выставка художников-акварелистов из России и Беларуси

Талант и энергетика Максима Аверина в авторском моноспектакле вызывают восхищение

Анонсирован визит Путина в Туркменистан

Экология в России и мире

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому

«Откровение» г-на Бортникова запоздало на 4,5 года

Благодарность за концерт

Покупатель отказался от сделки по даче Пугачевой

Спорт в России и мире

Шанхай (ATP). 3-й круг. Медведев сыграет с Арнальди, Алькарас – с Ибином У, Синнер – с Этчеверри

Соболенко проиграла в ¼ финала турнира WTA-1000 в Пекине

Даниил Медведев выходит в 4-й раунд ATP Шанхая после победы над Арнальди

Янник Синнер вышел в третий круг «Мастерса» в Шанхае

Moscow.media

Бывший возлюбленный зарезал сотрудницу салона сотовой связи

Ни дня без иска против IT-гигантов: на Meta* подали в суд из-за авторских прав

Беляевскую премию вручили за развитие ИТ и искусственного интеллекта

Релиз трека. Релиз новой песни. Релиз сингла. Релиз Музыкального альбома.











Топ новостей на этот час

Rss.plus






Содружественные страны // Главы МИДов государств СНГ выступили на разогреве перед лидерами

Американца осудили в Москве за участие в боях на стороне ВСУ

Делегаты BRICS+ Fashion Summit посетили центр «Космонавтика и авиация» на ВДНХ

Почти 60 тонн крови и ее компонентов заготовили в Подмосковье с начала года