Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Պուտինը Բաքվում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը պիտի կատարվեն։ Դա առնվազն նշանակում է, որ արցախահայությունը պիտի ապրի Արցախում, քանի որ հստակ գրված է, որ պիտի ապահովվի նրանց անվտանգություն, խաղաղապահներ, միջանցք պետք է լինի։
Արդյոք Հայաստանի իշխանությունը պարտավոր չէ՞ր կառչել այդ հայտարարությունից ու դա առաջ տանել։ Արցախցիների վերադարձի իրավունքը նաև ԱՄՆ պետքարտուղարությունն է պարբերաբար բարձրաձայնում։ Փաշինյանը դրանով չի զբաղվում, փոխարենը ասում է՝ 2-ով լավ էլ բանակցում ենք, մի միջամտեք»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․