Կուրսկի օպերացիան կատարում է իր խնդիրները և ընթանում է ըստ պլանի։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է Պոկրովսկի և Տորեցկի ուղղություններում առկա դժվարություններին, ապա մենք կարծում ենք, որ Կուրսկի օպերացիան նույնպես կարող է ազդել դրա վրա։
Սրացումների նվազում կարող է լինել ռուս զինվորականների թվաքանակի նվազման պատճառով։ Բայց առայժմ այնտեղ դժվար է»,- ասել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան արդեն արտադրում է բազմաթիվ հեռահար անօդաչու թռչող սարքեր և մշակում է հրթիռային ծրագիր, սակայն չունի բավարար միջոցներ՝ արտադրության ծավալները մեծացնելու համար։