ԱՄՆ իշխանությունները Դոմինիկյան Հանրապետությունում առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը և ինքնաթիռը տեղափոխել Ֆլորիդա։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Վաշինգտոնը կարծում է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ։
Ինքնաթիռը երկուշաբթի օրը Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել են Ֆլորիդա:
Մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռը վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում էր Դոմինիկյան Հանրապետությունում», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախագահը ինքնաթիռում չի եղել։