Մոսկվայի «Լոկոմոտիվը» և հունգարական «Ֆերենցվարոշը» պայմանավորվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի վարձավճարով տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։
2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո: