Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, մենք չենք ասում՝ փոխե՛ք, դա կարգավորվում է խաղաղության պայմանագրով. Փաշինյան

Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամամբ, մյուս կողմից Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին՝ ասելով, որ օրինակ, ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համաձայն չենք: Ինչի՞ վրա է հիմնվում այս դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում կա հղում ՀՀ անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում հիշատակում կա ԼՂ-ի և Հայաստանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացրած որոշմամբ:

Ադրբեջանի ասածը որքանո՞վ է հիմնավոր: Անկախության հռչակագիրն ասում է, որ Հայաստանում ԶՈւ-երը և ընդհանրապես հատուկ ծառայությունները ենթարկվում են Գերագույն խորհրդին, բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությւանը ենթարկվել են նախագահին: Սա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը անմիջապես չի արտացոլվել Սահմանադրության մեջ»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ եթե Սահմանադրության հարցն ենք բարձրացնում, եկեք հիմա նայենք Ադրբեջանի Սահմանադրությանը:

«Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այսօրվա Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս 46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն կա: Դա մեզ, իհարկե, անհանգստացնում է, դա իհարկե պրոբլեմ է: Մենք հիմա այդ պրոբլեմի համար, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞:

Ո՛չ, մենք ասում ենք՝ կա արդեն խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է: Արձանագրվում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Վերջ, արձանագրվում է սա, մնացածը պատմություն է, իսկ պատմութունը չես կարող ջնջել»,- ընդգծեց վարչապետը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus