Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգ է առաջարկվում. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում: Նշվում է, որ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում խիստ մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը։

Հայաստանի Հանրապետությունում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 1996 թ.-ին, երբ Հայաստանում ձևավորվեց վարչատարածքային կառավարման նոր համակարգ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ արտադպրոցական ուսհաստատությունների մոտ 80 տոկոսը հանձնվեց համայնքներին:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցները գոյանում են պետական և համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, օրենսդրությամբ չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը։

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: Այսպիսով, նախագծով կարգավորվում են արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus