Այսօր կայացավ US Open-ի երրորդ տուրի հանդիպումը, որում սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հանդիպեց վարկանիշային աղյուսակում 28-րդ տեղում գտնվող Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։
Հանդիպումն ավարտվեց Պոպիրինի հաղթանակով չորս սեթում՝ 6:4, 6:4, 2:6, 6:4:
Հանդիպման տևողությունը 3 ժամ 18 րոպե էր։
Թենիսիստները չորրորդ անգամ հանդիպեցին միմյանց, սակայն Պոպիրինն առաջին անգամ հաղթեց Ջոկովիչին։
1/8 եզրափակչում Պոպիրինը կհանդիպի վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ։