Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Ալիև

Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ» (չակերտները՝ Tert.am-ի), պետք է վերացվեն, սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում, տարակուսանք է առաջացնում»։ Նրա խոսքով՝ «եթե հակամարտությունն ավարտվել է և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ապա ի՞նչ կարիք կա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը»։

Ալիևի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ» (չակերտները՝ Tert.am-ի)։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus