«Արարատ» ապրանքանիշի ջրերն այսուհետ կարելի է վայելել նոր՝ ալյումինե տարաներով, հայտնում են ընկերությունից։ Ջրի նոր փաթեթավորման համար օգտագործվում է միայն բարձրորակ հումք, իսկ շշի նրբաճաշակ դիզայնը նոր խոսք է շշալցման ոլորտում:
Ջրի մատուցման նման մոտեցումը հատուկ է զարգացած երկրների լավագույն հյուրանոցներին ու ռեստորաներին։
Այս նորույթը Սուքիասյանների ընտանիքի հերթական խոշոր ներդրումն է`միտված հայկական ջուրն էլ ավելի գրավիչ դարձնել հատկապես զբոսաշրջիկների ու Հայաստան այցելողների համար։
Գազավորված ջրի սիրահարները կարող են ըմբոշխնել կարմիր, իսկ սովորական ջուր նախընտրողները՝ կապույտ շշով ջուրը: