Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Նոան» մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց «Ռուժոմբերոկին», բայց ընդհանուր դիմակայության 4-3 հաշվով հաղթանակով դուրս եկավ մրցաշարի խմբային փուլ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց մրցակցի ֆուտբոլիստ Լուտերանը, իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Հլադիկը կրկնապատկեց այն։
Ընդմիջումից հետո՝ 70-րդ րոպեին, Պաբլոն կոպիտ խախտում թույլ տվեց՝ երկրորդ դեղին քարտով հեռացվելով խաղադաշտից, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Բոդան՝ հաշիվը դարձնելով 3-0։
Երբ թվում էր, թե խաղն արդեն տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, փոխարինման դուրս եկած Մատեուս Այասը գլխով գրավեց մրցակցի դարպասը՝ «Նոային» դուրս բերելով ԿԼ խմբային փուլ։