Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից։
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Եթե Եվրոպայի որևիցե երկիր անհրաժեշտ համարի ստանալ ղազախական գազ, ադրբեջանական կամ այլ գազ, մենք պատրաստ ենք այն փոխադրելու», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական գազի տարանցման համաձանագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։
Նա նաև ասել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ուկրաինան ԵՄ-ի հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով այլ ընկերությունների գազի տարանցման վերաբերյալ, սակայն մանրամասներ չի հայտնել։