Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանի իշխանությունը նախկիններին փրկում է արդարադատությունից, որ իր համար խաղան տիտղոսակիր ընդդիմության դերը. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, Բագրատ Սրբազանը հայտարարել է, թե «գործը մինչև 2026 թվականին չեն թողնելու», ու որ աշնանը շարունակելու են պայքարն արդեն նոր մարտավարությամբ։ Շարժման՝ հաղթանակի հասնելու շանսերը որքա՞ն եք գնահատում արդեն աշնանը, երբ այն վերսկսի գործողությունները։

– Ողջունում եմ Սրբազանի՝ պայքարը շարունակելու համառությունը, բայց չեմ պատկերացնում` ի՛նչ մարտավարություն պետք է լինի, որ չեզոքացնի շարժման նկատմամբ հիասթափությունն ու զայրույթը։ Քաղաքականության մեջ մեկ անգամ սխալվելը հազար մահ է։

 – Իշխանությունը համոզված է, որ իրենք մինչև 2026 թվականի հերթական ընտրությունը լինելու են իշխանության ղեկին, ու որ ոչ մի բողոքի ակցիա չի կարող հաջողության հասնել, որովհետև ժողովուրդը չի վստահում որևէ ընդդիմադիր առաջնորդի կամ ուժի։ Համակարծի՞ք եք իշխանության պնդմանը։

– Իշխանությունն ունի այդպիսի վստահություն ցուցաբերելու իրավունք։ Այդպիսի վստահություն իշխանությանը տվեց խորհրդարանական ընդդիմությունը, որի ջանքերով Փաշինյանը 2021 թվականին վերընտրվեց, իսկ հետագայում նույն ընդդիմության ջանքերով փողոցային պայքարի պոտենցիալը մսխվեց ու ջարդվեց։ 

Նույնը կրկնվեց Սրբազան շարժման դեպքում․ ամեն ինչ արեցին, որ շարժումը վարկաբեկվի և տապալվի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի պատժում նախկիններին և փրկում է արդարադատությունից, որպեսզի իր համար խաղան տիտղոսակիր ընդդիմության դերը, պահեն իր իշխանությունը և յուրաքանչյուր քաղաքական ընդվզման դեպքում համախմբվեն և փչացնեն իշխանափոխության պոտենցիալ վտանգը։ Դրա համար էլ իշխանությունը վստահ ասում է, որ իր դեմ խաղ չկա, որովհետև իր դեմ խաղացողների հարցերը լուծում է խորհրդարանական ընդդիմությունը, որին ատում է ժողովուրդը։ 

Սա քաղաքական կեղտոտ խաղի փակ շրջան է, որը կարող է ճեղքվել միայն առողջ քաղաքական ուժերի համախմբմամբ և երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ ու հասկանալի պլանով։ Նիկոլ Փաշինյանի վախը նոր առաջնորդի ի հայտ գալն է։ Ով էլ լինի այդ մարդը, պետք է պատրաստ լինի, որ իշխանական և ընդդիմադիր մեդիան իրեն ներկայացնելու է որպես «նախկինական» և փչացնի բոլոր հնարավոր միջոցներով։

– Տիկի՛ն Սամսոնյան, բայց գուցե իսկապե՞ս հանրության մեծ մասը գոհ է գործող իշխանություններից, ու նրանք ունեն ժողովրդի վստահությունը։

– Այո՛, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ ժողովրդի ինչ-որ մասի վստահությունը։ Դրանք այն մարդիկ են, որոնք Նիկոլ Փաշինյանից սնվում են նախկինների նկատմամբ ատելությամբ, հիմնականում ապրում են մարզերում։ Դրա համար հիմա առավոտից երեկո վարչապետը քարոզչությամբ է զբաղված մարզերում։ 

Քաղաքներում Նիկոլ Փաշինյանն աջակցություն չունի, և դա կսրվի, եթե մարդիկ տեսնեն այնպիսի առաջնորդի, որը ժողովրդից իշխանություն չի ուզի նախկիններին տալու համար և այնքան ուժեղ կլինի, որ նախկինները չեն խլի այդ իշխանությունը իրենից։ Այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է։ 

– Ինչո՞ւ մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչ մի ընդդիմության չի հաջողել, ո՞րն էր Փաշինյանի ֆենոմենը։

– Փաշինյանին իշխանություն տվել է Սերժ Սարգսյանը, որը խոստացել էր, բայց չէր ուզում հանձնել յոթ շրջանները։ Սերժ Սարգսյանը դրա համար չուներ նաև բավարար լեգիտիմություն, իսկ ժողովրդի ջանքերով փողոցից իշխանության բերված մարդն ունենալու էր այդ լեգիտիմությունը։ Այնպես որ, իշխանությունը Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Սերժ Սարգսյանի կողմից, և մինչև այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աչքի լույսի պես պաշտպանվում է Սերժ Սարգսյանի կողմից։

– Ձեր գնահատմամբ՝ ո՞ր դեպքում հնարավոր կլինի գործող իշխանության հեռացումը ընդվզման եղանակով։

– Ընդվզման հեռանկար կլինի, եթե փողոցում հայտնվի մարդ, որը կապ չունի ներկաների ու նախկինների հետ, կորցնելու ոչինչ չունի, կգնա մինչև վերջ ու չի խաբի մարդկանց։ Այդպիսի մարդ և ուժեր դեռ չկան։ Բայց կլինեն։ Այդ ուժերը հանուն այս երկրի փրկության պետք է սրբեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի իշխանությունը նախկիններին փրկում է արդարադատությունից, որ իր համար խաղան տիտղոսակիր ընդդիմության դերը. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus