Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուրուգվայն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Անա Օլիվեյրան՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, և մեր երկիրը կարևորում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ քաղաքական կամքի մասին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

The post Ուրուգվայն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Անա Օլիվեյրան՝ Նիկոլ Փաշինյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus