Լոռու մարզում 59-ամյա տղամարդը բռնություն է գործադրել 21-ամյա աղջկա նկատմամբ, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 21-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Լոռու մարզի համայնքներից մեկում 59-ամյա Հ․ Մ․-ն քաշքշել է ձեռքերից, պառկեցրել գետնին, հանել հագուստը և իր կամքին հակառակ իր հետ ունեցել սեռական հարաբերություն:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: