Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լուիս Մորենո Օկամպոն հանդիպել է Բուենոս Այրեսի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

Դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, ով զեկույց է գրել, որում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ որակել է որպես ցեղասպանություն, օգոստոսի 27-ին այցելել է Խրիմյան հայկական քոլեջ և հանդիպել Բուենոս Այրեսի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Խրիմյան վարժարանի, Մարի Մանուկյան ինստիտուտի, Վիսենտե Լոպեսի հայկական վարժարանի, Արծրունի հայկական վարժարանի և Մխիթարյան վարժարանի բազմաթիվ սաներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ Ագուստին Անալյանը, Ալեխանդրո Չահպազյանը, ուսումնական հաստատությունների վարչակազմերի ներկայացուցիչներ Գրասիելա Այնաջյանը, Սանդրա Ռաուբյանը, Խուան Կարագյոզյանը, Դիեգո Դեոկմելյանը, Ռիկարդո Գենկյանը և Մարիանո Ներգուզյանը։ 

Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դոկտոր Մորենո Օկամպոյին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական շրջափակումից հետո իր ստանձնած հանձնառության համար։ Ուսանողները իրենց երախտագիտությունն են հայտնել երկու զեկույցների առթիվ, որոնցում արձանագրվել է Ադրբեջանի միակողմանի հարձակման փաստը, որն ավարտվել է Լեռնային Ղարաբաղի տարածքի ամբողջական գրավմամբ և տեղաբնակ հայերի բռնի տեղահանմամբ։ Օկամպոն էթնիկ զտումների գործընթացն ու այդ վանդալիզմի ակտը որակել էր որպես ցեղասպանություն: 

Մորենո Օկամպոն իր ելույթը սկսել է՝ կոչ անելով յուրաքանչյուր ուսանողի մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի ժամանակ Ադրբեջանի հանցագործությունները դատապարտելու արշավին: «Այսօր աշխարհում ամենամեծ խնդիրն այն է, որ չկա դատավոր, ով կարող է վերափոխել իրավիճակը Հայաստանում: Համաշխարհային համակարգը չունի կենտրոնական իշխանություն: Շատ հարցեր լուծվում են զինված ուժերի միջոցով: Սա այն է, ինչ Ադրբեջանն արեց 2020 թվականին՝ տիրանալով Արցախի տարածքին»,- ասել է Օկամպոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus