Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Իքս» պահից համայնքներին քաջալերելու ենք՝ մարդկանց նկատմամբ վարչական լծակներ կիրառել, օրինակ, ցանկապատերը ժանգոտ թողնելու համար. Փաշինյան (տեսանյութ)

Դպրոցն ինչ-որ առումով պետք է լինի գունեղ, դա և՛ բնակավայրի, և՛ դպրոցի համար է կարևոր։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սպասարկման առումով ի՞նչն է մեր միջին վիճակագրական պրոցեսը, որ մեր նորակառույց շենքերը սկզբում քիչ թե շատ գունեղ են, հետո կամաց-կամաց արևի, անձրևի, կարկուտի, շոգի, ցրտի հետ գույնից զրկվում են: Մի անգամ գնացինք, բացեցինք շատ լավ էր, գունեղ էր: Այդ ամեն ինչը պետք է թարմացվի, դա սպասարկման շատ կարևոր մաս է: Օրինակ՝ դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ, հիմա ժանգոտ չէ, բայց մի քանի տարի չներկվի կդառնա ժանգոտ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր մենք հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց ցանկապատերը ժանգոտ են ու ոչ ոք չի նկատում, ասում են՝ ի՞նչ անենք, դպրոց է, ցանկապատը ժանգոտ է, մի քիչ էլ պետք է ժանգոտ լինի:

«Չի՛ լինի: Պետք է այնպես անենք, որ չլինի այդպես: Քաղաքացու ցակապատն էլ չպետք է լինի ժանգոտ:

Այսօր մի սուբվենցիոն ծրագիր էինք նայում, որը 40-30 տարի չի հիմնանորոգվել, բայց երբ այդ ճանապարհը հիմնանորոգվել է, աչքս ընկավ կողքի ցանկապատերին, որոնք, ըստ էության, խարխուլ վիճակում են: Մենք ձևը պետք է գտնենք. լա՛վ, պետությունը 800 մլն կամ 1 մլրդ ներդրում է անում, կարծում եմ՝ քաղաքացին էլ պետք է 8,000 դրամի ներդրում անի, ներկ գնի, էլ չեմ ասում հարևաններով կամ համայնքով որոշեն, որ այս փողոցի ցանկապատերը պետք է լինեն այս ձևի, այս նյութից ու այսինչ գույնի: Սա է ճիշտ տրամաբանությունը: Մենք նաև «իքս» պահից մեր համայնքներին պետք է քաջալերենք, որ վարչական լծակների դիմեն»,- նշեց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ մոտենում է ձյան շրջանը: «Մարդը դուրս է գալիս իր դռան առաջ, սայթաքում ընկնում է, վեր է կենում, մտնում ուղիղ եթեր՝ բա կառավարությունն ո՞ւր է նայում, կամ՝ քաղաքապետարանն ո՞ւր է նայում: Հասկանո՞ւմ եք՝ սա աբսուրդ է: Մարդն իր դռան առջև սայթաքում ընկնում է, դեռ բժշկի չդիմած, ուղիղ եթեր է անում: Եղբա՛յր, քո տան դռան դեմը դու պետք է մաքրես»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus