Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանում կստեղծվի 4 նոր պատմամշակութային արգելոց

Հայաստանում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից հանդիսանալով բավականին մեծ պոտենցիալ ունեցող պետություն՝ Հայաստանը շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շատերը չեն այցելում այդ վայրեր նաև այն պատճառով, որ տեղի մասին որևէ ինֆորմացիա չունեն»,–ասաց Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կլինի ստեղծել ենթակառուցվածքներ, բարեկարգել տարածքները, տեղադրել տոմսային տնտեսություն, որը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի պետական բյուջեի համար, տարածքում կգործի մշտական պահակակետ, կլինի անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն նաև էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար:

Անդրեասյանի խոսքով՝ արգելոցների ստեղծման արդյունքում շրջակա բնակավայրերի բնակիչները կստանան նաև տնտեսական գործունության նոր միջավայրեր՝ իրացնելու իրենց արտադրանքը, մասնակցելու այդ արգելոցների շրջանակներում զբոսաշրջային ուղիների կազմակերպմանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են: 

«Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները՝ նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են: Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել»,–ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ հանձնարարական է տվել աշխատել Լեզվի տեսչության հետ՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար: 

«Մենք հիմա արգելոց ենք ստեղծում, բայց պետք է փոխենք: Դա արգելոց չի լինելու, ընդհակառակը՝ մարդկանց գնալու տեղ է լինելու: Զուտ մարքետինգային առումով «հրավիրել արգելոց» արտահայտությունից դիսոնանս է առաջանում: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծել»,–հավելեց նա:
Փաշինյանը շեշտեց՝ արժեքների նկատմամբ վերաբերմունք պետք է ձևավորվի, պետք է այնտեղ եկամուտներ գեներացվեն, որոնք առաջին հերթին կուղղվեն այդ հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus