Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե վարժական հավաքները վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյայի մասնակիցները․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:

Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա պետք էլ դա սահմանվի օրենքով:

Երկրորդ, սահմանային անվտանգության և մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:

Մեկ այլ կարևոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհության առիթին է հանգեցնում:

Վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որը օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:

Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Հասկանալի է չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են և նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:

Սա հատկապես այն պարագայում, որ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա´մ ընդհանրապես չեն անցել կա´մ անցել են 10-15 տարի առաջ:

Ստացվում է, որ ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն ամբողջությամբ չեն ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում:

Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» և կոռուպցիոն հնարավոր սողանցքների ու ռիսկերի մասին», - գրել է նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus