Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառումներ. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201:

Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:

Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան»  միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Գրադարանը կարևոր հարթակ է դարձել սյունեցի սկսնակ և կայացած  ստեղծագործողների համար: Կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, գրքի քննարկումներ, ընթերցումներ:

Հունիսմեկյան միջոցառումով մեկնարկել է մանկական բաժնի ամառային առօրյան: Կազմակերպվել են մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ժամ, հանելուկների հանդես, խաղ-մրցույթ, «Նկարենք միասին» և այլ միջոցառումներ: Ամռանը գրադարանի հարակից բակն ընթերցողների համար վերածվել է բացօթյա ընթերցասրահի:

Գրադարանը համագործակցել է «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միության Հայաստան հատված» ՀԿ-ի, «Զանգեզուրյան ղողանջներ» գրական խմբակի հետ, կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: 

Ամառային շրջանն արվեստի բաժնում սկսվել է IQ Center Kapan-ի սաների հյուրընկալությամբ: Այն կրում էր «Թող լինի միշտ արևը» խորագիրը: Ամռանը գրադարանը հյուրընկալել է Կապանի «Փարամազ» երիտասարդական միության «Ամառային ուրախ դպրոցի» արցախցի երեխաներին:

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև տարեց և հենաշարժական խնդիրներ ունեցող ընթերցողները: Գրադարանավարներն այցելել են նաև «Արծվաբույն» տարեցների խնամքի կենտրոն և նախընտրած գրքերը հասցրել հասցեատերերին:

The post Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus