Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պաշտոնական ծանուցում չենք ստացել. ՍԱՏՄ-ն` ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ ծանուցում չի ստացել։ Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել։ Երբ կստանանք, ըստ այդմ կարձագանքենք, որ հասկանանք՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչ խմբաքանակների և այլն», - ասաց Հարությունյանը:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։  Mash թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ խոսքը տեբուկոնազոլ թունաքիմիկատի մասին է, որը քայքայում է ներզատական համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։

Նշվում է, որ հատապտուղները նախատեսված էին ՌԴ մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում վաճառքի համար։

Աղբյուրի տվյալներով՝ թունաքիմիկատները հայտնաբերվել են ելակի չորս տոննա խմբաքանակում, որը մասնագետները ստուգման են ուղարկել օգոստոսի 21-ին։ Հատապտուղներում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ թունաքիմիկատների քանակությունը, որոնցից առաջինն ազդում է վերարտադրողական համակարգի վրա, երկրորդը՝ ներզատական համակարգը։ Ստուգման արդյունքում՝ ելակի խմբաքանակում հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Այս տարրի ցուցանիշը չի նորմավորվում, բայց դրա առկայությունն արտադրանքում արդեն իսկ համարվում է ոչ անվտանգ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus