Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հյուսիսային Կորեան հաղորդել է նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի փորձարկման մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) փորձարկման մասին։ Ըստ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների՝ նոր հրթիռային կայանքն ունի 240 մմ տրամաչափ և հանդերձված է կառավարման նոր համակարգով: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Օրերս Փհենյանը հաղորդել էր նոր կամիկաձե անօդաչուի փորձարկման մասին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտադիր է ուշադիր հետևել հյուսիսկորեական նոր ԱԹՍ-ների մշակման ծրագրին:

Միջազգայնորեն մեկուսացված Հյուսիսային Կորեան վերջերս ընդլայնել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Դիտորդները չեն բացառում, որ ԿԺԴՀ-ն հրետանի և թևավոր հրթիռներ է փորձարկում՝ նպատակ ունենալով դրանք հետագայում ուղարկել Ռուսաստան` Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մեղադրում են ԿԺԴՀ-ին Ռուսաստանին զինամթերք և հրթիռներ մատակարարելու մեջ։ Փհենյանը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ։

Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները ներկայում խորը ճգնաժամի մեջ են։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է զենքի նոր տեսակների, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքի մշակումը խթանելու մասին։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն իրենց հերթին ընդլայնել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus