Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երեք սահմանամերձ մարզի բնակչությունը վերջին տարիներին նվազել է շուրջ 40 հազարով

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ Դատարկվում են և՛ գյուղերը, և՛ քաղաքները, փաստում է վիճակագրական կոմիտեի ամենաթարմ զեկույցը։ Փոխանցում է Ազատությունը։

Հիասթափություն, ապագայի հանդեպ վստահության պակաս, անվտանգային, սոցիալական խնդիրներ՝ դատարկվող բնակավայրերում այսպես են բացատրում տները լքելու իրենց ծանոթ-բարեկամների որոշումները։

«Շատ մարդիկ հիասթափվեցին պատերազմից հետո ու գնացին», - ասում են բնակիչները, հավելելով, - «Օրական պակասում է»։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019-ի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։

Սևանում տեղացիները նկատում են՝ երիտասարդներից շատերը հիմնականում Երևանում են ապրում. - «Որովհետև այստեղ՝ Սևանում, այդքան աշխատատեղ չկա, մի պետական ձեռնարկություն չկա»։

Պաշտոնական վիճակագրությամբ Գեղարքունիքը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, ամեն երրորդը չքավորության մեջ է ապրում, ծայրահեղ աղքատների թվով մարզն ամենավատ ցուցանիշն ունի։ Բնակչության գրեթե 5 տոկոսն ի վիճակի չէ ամեն օր անգամ 1000 դրամ ծախսել։ Աշխատանք գտնելու դեպքում էլ մարզի բնակիչները Հայաստանի ամենացածր աշխատավարձն են ստանում՝ հարկերը հանած միջինը մոտ 100 հազար դրամ, մինչդեռ համապետական միջին ցուցանիշը գերազանցում է 200 հազար դրամը։

«Փող չկա, աղքատություն է, շատանում է, որովհետև ոչ մեկին տիրություն չի անում ղեկավարությունը», - ասաց մարզի մեկ այլ բնակիչ։

2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus