Լոնդոնի «Արսենալը» ձևակերպել է Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերը։
Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ ինսայդների՝ Միկելի տրանսֆերի համար լոնդոնցիները կվճարեն 32-37 մլն եվրո։
Մերինոն «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ էր 2018 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 27 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր։