Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի գլխավորած պատվիրակությանը։  

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, շնորհավորելով Ալեքսանդր Վ.  Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա՝ հաշվի առնելով պարոն Ալեքսանդր Վ. Թիգույի նախընթաց գործունեության հարուստ փորձառությունը, ինչպես նաև՝ 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ստեղծված հնարավորությունները, ինչը նոր մակարդակի է տեղափոխել երկու կառույցների հարաբերությունները։ 

Ալեքսանդր Վ. Թիգույը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի հետագա իրականացումը էապես կխթանեն հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարում երկուստեք ներդրվող ջանքերը և կնպաստեն Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանը ներկայացրել է Հայաստանում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՀՀ քննչական կոմիտեում բարեփոխումների ընթացքը։  

Մտքեր են փոխանակվել արդեն իսկ ձևավորված հարուստ բազայի հենքի վրա համագործակցությունը զարգացնելու նոր հնարավորությունների, ձևաչափերի շուրջ։ Կարևորվել է հանրային առանձնակի վտանգավորություն ունեցող հանցատեսակներով նախաքննության արդյունավետության բարձրացման, քրեական վարույթներով տեղեկատվության, փորձի փոխանակման գործընթացների շարունակումը։ 

The post ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus