Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսիան դեռ մնում է առանց վարչապետի՝ կառավարություն կազմելու բանակցությունների ձախողման պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն երրորդ օրն է՝ երկարաձգել է կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունները նոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Միևնույն ժամանակ Մակրոնը մեծ քննադատության է արժանացել, քանի որ օգոստոսի 26-ի երեկոյան բացառել է, որ վարչապետի պաշտոնում կնշանակի «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել էր հուլիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն քանի որ չէր ստացել բացարձակ մեծամասնություն, չի կարողացել միայնակ կառավարություն կազմել։

Օգոստոսի 27-ին սոցիալիստների և կանաչների ղեկավարները հայտարարել են, որ չեն մասնակցի Մակրոնի հետ հետագա բանակցությունների երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։ Նրանք իրենց աջակիցներին կոչ են արել խաղաղ ցույցեր անցկացնել։

Ֆրանսիայի վարչապետը ընտրություններում Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիայի պարտությունից հետո հրաժարական է տվել, որից հետո երկիրը չի կարողանում կառավարություն ձևավորել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո: 

The post Ֆրանսիան դեռ մնում է առանց վարչապետի՝ կառավարություն կազմելու բանակցությունների ձախողման պատճառով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus