Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի օգոստոսի 27-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացն, ինչպես նաև Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Turkish insider-ը՝ հավելելով, որ ԱԳ նախարարների միջև հանդիպումը տեղի է ունենալու Ջեյհուն Բայրամովի՝ Անկարա կատարելիք այցի շրջանակներում։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Անկարա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հրավերով»,-նշել է Turkish insider-ը։
Հաղորդվում է, որ քննարկման թեմաներից է լինելու նաև հակամարտությունն Իսրայելի և Պաղեստինի միջև։
The post Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվեն Երևան-Բաքու և Երևան-Անկարա հարաբերություններին վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.