ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երրորդ մրցափուլումում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:1 հաշվով պարտության մատնեց ֆուտզալի Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։
Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Երևանի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը։ «Երևանը» D խմբում տոնեց երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խմբում հավաքելով 6 միավոր։
«Երևանը» հավասարվեց առաջատար՝ Նիդեռլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով: Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը։