Ուկրաինայի Խարկովի և Դոնեցկի մարզերում առնվազն 9 մարդ, այդ թվում՝ երեխա է վիրավորվել ռուսական կողմի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածքների հետևանքով, հայտնել են տեղի իշխանությունները։
Խարկովում վնասվել են նաև գազատարը և տասը տուն, ավերվել է առնվազն երկու տուն։
Երկու լրագրող վիրավորվել է գիշերը արևելյան Կրամատորսկ քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով, իսկ երրորդին դեռևս չի հաջողվել գտնել փլատակների տակ, ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը՝ հավելելով, որ լրագրողները Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիներ են։
Ռուսական կողմն էլ հաղորդել է Բելգորոդի շրջանում 5 խաղաղ բնակչի զոհվելու մասին։