Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կալանավորելու՝ Փարիզի որոշումը հարց է առաջացնում՝ արդյոք միջազգային կառույցները կպահանջե՞ն նրան ազատ արձակել, «թե լեզուները կուլ կտան»։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, թե ինչպես 2018 թվականին 26 ՀԿ-ներից բաղկացած խումբը, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը, «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և այլն, դատապարտեցին ռուսական դատարանների որոշումը՝ արգելափակել Telegram-ը:
«Ի՞նչ եք կարծում, այս անգամ նրանք կդիմեն Փարիզին և կպահանջե՞ն ազատ արձակել Դուրովին, թե՞ լեզուները կուլ կտան»- գրել է ԶախարովանTelegram-ի իր ալիքում։