Հունաստանի արտգործնախարարությունը խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը և թուրքական իշխանություններին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ վանդալներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Մենք խստորեն դատապարտում ենք Կոստանդնուպոլսի Թաթուլոն համայնքում գտնվող և հույն ուղղափառ համայնքին պատկանող «Ագիոս Էլեֆթերիոս» գերեզմանատան պղծումը, դա ոտնձգություն է Թուրքիայում ապրող հույն փոքրամասնության պատմության դեմ։ Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին համարժեք քայլեր ձեռնարկել այս զազրելի արարքն իրականացնողների դեմ»,- նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Տեղի ունեցածը դատապարտել է նաև Թուրքիայում հունական համայնքը՝ այն որակելով որպես իրենց կրոնական արժեքների դեմ ուղղված քայլ։