Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի հաշտեցման թեման. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի եւ Երևանի հաշտեցման թեման։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է, որ ՌԴ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ համապատասխանում են հատուկ դաշնակցային հարաբերությունների ոգուն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ, որի հիմքում ընկած են պատմական, մշակութային ընդհանուր արժեքներ։ 

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևորագույն պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մեր երկիրը բոլոր մակարդակներում հայտարարել է, որ շահագրգռված է, որ դա լինի հնարավորինս շուտ։ Այն հաստատվել է անձամբ ՌԴ նախագահի կողմից, ով հայտնել է նաեւ իր մտադրության մասին` Բաքու կատարած այցից հետո կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելու հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ երկխոսությունը։ Մենք պատրաստ ենք օժանդակել կողմերին՝ եռակողմ պայմանավորվածության շրջանակում»,- նշել է Զախարովան։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի միջոցառումներին  Հայաստանի մասնակցությանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ-ի դռները միշտ բաց են և, իր կարծիքով, այդ կառույցից բացի անվտանգության այլ երաշխավոր չկա Հայաստանի համար։ 

Զախարովան խոսել է նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճի վերաբերյալ տեղեկատվության մասին, նշել, որ պարբերաբար երկու կողմերին  կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։

The post ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի հաշտեցման թեման. Զախարովա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus