Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտակ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։